Եղվարդի մանկապարտեզում ստեղծվել է արտակարգ իրավիճակ: Ահազանգ է ստացվել, որ նախակրթարանի սաները թունավորվել են: Առողջապահության նախարարի հանձնարարությամբ անմիջապես Եղվարդ է մեկնել նախարարության մասնագետների խումբ, և արձանագրել, որ 15 երեխա բուժօգնության կարիք ունի:
Տեղում իրականացվում են համաճարակաբանական հետազոտություններ: Հոսպիտալացվել է մանկապարտեզի 15 սան` աղիքային խանգարումով: Երեխաների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տասներեք երեխա բուժում է ստանում Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում, ևս 2-ը տեղափոխվել են Երևան` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Նախնական տվյալով` թունավորումը պայմանավորված է սննդով: Երեխաները կմնան հիվանդանոցում մինչև նրանց վիճակը կգնահատվի բավարար: Հետազոտություններից հետո միայն պարզ կլինի, որն է եղել երեխաների թունավորման պատճառը:
Աղբյուրը` armnewstv.am



